Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի կայուն կլիներ, եթե Սադամ Հուսեյնը և Մուամար Քադաֆին մնային իշխանության ղեկին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա Իրաքի և Լիբիայի նախկին նախագահներին համեմատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ` նշելով նրա ուժը: Նա չի բացառել, որ Սիրիայի նախագահը, հավանաբար, վատ մարդ է: «Նայեք, թե մենք ինչ արեցինք Լիբիայում, քաոս է այն, ինչ մենք արեցինք Իրաքի հետ, Սիրիայում ևս կլինի նման քաոս»,- հայտարարել է Թրամփը: